Հանճարները իրենց հետքն են թողնում պատմության, գիտության ու մշակույթի մեջ, իսկ նրանց հանճարի փառք բերած գործերը մնում են դարերում, ինչը չես կարող ասել նույն այդ հանճարների տարօրինակությունների մասին:
1. Շիլլերը չէր կարողանում ստեղծագործել, եթե նրա սեղանին փտած խնձորներ չէին լինում դրված:
2. Վան Գոգը նկարում էր օրեր շարունակ, դույլերով աբսենտ էր խմում, իր ձախ ականջն էր կտրել և հենց վիրակապված վիճակում իր այս ինքնանկարն էր նկարել և ի վերջո ինքնասպան էր եղել 37 տարեկան հասակում: Այսօր բժիշկներն ու գիտնականները արդեն մոտ 150 տարբեր ախտորոշումներ են հրապարակել, որոնք կյանքի օրոք ունեցել է մեծ նկարիչը:
3. Գերմանացի անվանի կոմպոզիտոր Շումանը արդեն 24 տարեկանում ցնորքներ էր ունենում, իսկ 46 տարեկանում վերջնականապես խելագարվեց: Նրան թվում էր, թե իրեն են հետևում այրվող սեղաններ, ինչպես նաև «տեսնում էր» երաժշտության առանձին կտորներ, որոնք միացնելով հրաշալի գործեր էր ստեղծում:
4. Ալեքսանդր Դյումա-որդին ներշնչանք ունենալու համար օրական 5 անգամ կուշտ հաց էր ուտում:
5. Մոցարտը հետապնդման մոլուցքով էր տառապում, ընդ որում, նա համարում էր (ինչպես կյանքը ցույց տվեց՝ ոչ անհիմն), որ իտալացիները ուզում են թունավորել իրեն:
6. Մոնտեսքյոյի մասին պատմում են, որ նրա աշխատանքային սեղանի մոտ՝ այն հատվածում, որտեղ նա էր նստում, հատակը տեղ-տեղ մաշված էր ու փոս ընկած, որովհետև հանճարը անդադար շարժում էր ոտքերը:
7. Շվեդ բնագետ-փորձարար Լիննեյը 60-ին մոտ արդեն պարալիզացված ու անմեղսունակ էր դարձել:
8. Իբսենը երբ հարբում էր, սկսում էր ճմռթել ու ճղել ամեն բան, որ ձեռքի տակ էր ընկնում, այնպես որ, նրա բազմաթիվ գործեր այդպես էլ լույս չտեսան:
9. Հայդնը չէր աշխատում առանց իր ադամանդով մատանու, որի վրա րոպեն մեկ պետք է հայացք գցեր:
10. Լավ աշխատելու համար Զոլան իրեն կապում էր աթոռին:
11. Ֆլոբերը տնքում էր, երբ ողբ էր նկարագրում իր երկերում: Նա նաև արտասվում էր, ծիծաղում, նյարդային քայլում սենյակով մեկ և ինքն իր հետ վիճում:
12. Հերթական գլուխգործոցը կերտելիս Վագները սովորություն ուներ բոլոր աթոռների ու սեղանների վրա մետաքսի վառ գունավոր կտորներ դնել; Ընթացքում նա նայում էր դրանց, ձեռքն էր վերցնում ու շոշափում:
13. Անգլիացի գրող Հարրինգթոնը ցնորքներ ուներ: Սրացումների ժամանակ նրան թվում էր, թե իր մտքերը դուրս են թռչում իր բերանից մեղուների ու ճանճերի տեսքով և միանգամից վերցնելով հովհարը` փորձում էր քշել դրանց:
14. Շառլոթ Բրոնտեն սկսում էր կարտոֆիլ մաքրել, հենց նրան լքում էր ներշնչանքը:
15. Իտալացի փիլիսոփա Կարդանոյին թվում էր, թե իրեն հետևում են աշխարհի բոլոր կառավարությունները, իսկ այն միսը, որ իրեն են մատուցում, մշտապես համեմում են մոմով ու ծծումբով: