Lurer.com-ը գրում է.

Թուրքիայում ռազմական մեքենան վթարի է ենթարկվել, այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները։

Վթարը տեղի է ունեցել Ադանա նահանգի Ադանա-Կոզան ավտոճանապարհի վրա` Մանսուրլու գյուղի մոտ։

Ներքին զորքերի մեքենան կանգնած է եղել լուսացույցի մոտ, երբ մեկ այլ մեքենա մխրճվել է դրա մեջ։

Զինվորական մեքենան հարվածից ընկել է կողքի վրա և մի քանի մետր սահել այս դիրքով։

Վթարի հետևանքով զոհվել է երկու զինծառայող։ Եվս երեք մարդ վիրավորվել է, նրանցից մեկի վիճակը ծանր է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել