«Արյունդ կթափեմ, դրոշի մոտ ոչ մեկիդ չտեսնեմ»,- Ֆրանսիայի հրապարակում բախման ժամանակ ասաց Արցախի դրոշը պաշտպանող քաղաքացիներից մեկը, երբ ԱԺԲ հանրահավաքի մասնակիցները փորձեցին մոտենալ Արցախի դրոշին։
Նշենք, որ երեկ ԱԺԲ մի խումբ ներկայացուցիչներ ներկել էին Ֆրանսիայի հրապարակում տեղադրված Արցախի դրոշի սպիտակ հատվածը՝ «մեկ պետություն` մեկ դրոշ» ակցիայի շրջանակներում։ Դրանից հետո քաղաքացիները նույն տեղում տեղադրել են նոր դրոշ։
Ոստիկանները այս պահին ուժեղացված ծառայություն են իրականացնում Ֆրանսիայի հրապարակում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



