ArmLur.am-ը գրում է․

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մարտունիում սպանվել է տարադրամի փոխանակման գործունեությամբ զբաղվող մի տղամարդ: Վերջինիս դիակը գտել են անտառում: Մեզ հայտնի դարձավ նաև սպանության պատճառը:

Պարզվում է՝ տղամարդը պարտք ու պահանջ է ունեցել մեկ այլ քաղաքացու հետ, նրանք վիճաբանել են Մարտունու շուկայում, այնուհետև դուրս են եկել, ինչից հետո էլ տեղի է ունեցել դեպքը:

Այս պահին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հայտնաբերված է և վերջինիս հետ աշխատում են իրավապահները:

Այլ մանրամասներ կհայտնենք քիչ անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել