Ուկրաինացի փախստականների թիվը, որոնք Լեհաստան են ժամանել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության սկսվելու պահից, գերազանցել է 2,5 միլիոնը: Ապրիլի 5-ին այս տվյալները բերված են Twitter-ում հանրապետության սահմանապահ պահապանության ծառայության էջում։

«Փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինայից Լեհաստան է ժամանել արդեն 2,5 միլիոն մարդ»,- նշված է հաղորդագրության մեջ: «Երեկ՝ ապրիլի 4-ին, սահմանապահ պահպանության աշխատակիցները ձեւակերպել են 18,5 հազար ժամանող, ինչը 17 տոկոսով քիչ է մեկ օր առաջ արձանագրված ցուցանիշների համեմատությամբ (22,3 հազար): Այսօր մինչեւ 07:00-ն (Երեւանի ժամանակով՝ 09:00-ն – ծանոթ. խմբ.) 3,8 հազար, աճը՝ 11 տոկոս»,- նշված է տեքստում:

«Փետրվարի 24-ից Լեհաստանից Ուկրաինա է մեկնել 471 հազար մարդ»,- տեղեկացրել են սահմանապահները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել