Tert.am-ը գրում է.
Երեկվանից Կոմիտաս 5 հասցեում, ուր քաղաքացիական ակտիվիստներն ու բնակիչները պայքարում են ընդդեմ «Լիբեր» ՍՊԸ-ի շինարարության, համեմատաբար խաղաղ վիճակ է, բայց այսօր տեղի է ունեցել «սալորակռիվ», որի արդյունքում շինարարները դադարեցրել են աշխատանքը և հեռացել:
«Ոչ ոք չկա, առավոտվանից փորձել են աշխատել, մենք վերևից սալորներ ենք նետել, «սալորակռիվ ենք արել», խփել ենք սալորներով, որ հեռանան»: Փաստորեն, հիմա շինարարությունը դադարեցված է»,- Tert.am-ին ասաց Կոմիտաս 5 հասցեի բնակիչ Աննա Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Կոմիտաս 5 հասցեում, շինարարներից կողմից շինարարությունը ժամանակավորապես կասեցնելու պայմանավորվածությունը խախտելուց հետո շաբաթ օրը ոստիկանները քաղաքացիական ակտիվիստների՝ ճանապարհը փակելուց հետո նրանց նկատմամբ ուժ կիրառեցին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ