Կոմիտաս 5 հասցեում այսօր «սալորակռիվ է» եղել


15:34 , 26 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

Երեկվանից Կոմիտաս 5 հասցեում, ուր քաղաքացիական ակտիվիստներն ու բնակիչները պայքարում են ընդդեմ «Լիբեր» ՍՊԸ-ի շինարարության, համեմատաբար խաղաղ վիճակ է, բայց այսօր տեղի է ունեցել «սալորակռիվ», որի արդյունքում շինարարները դադարեցրել են աշխատանքը և հեռացել:

«Ոչ ոք չկա, առավոտվանից փորձել են աշխատել, մենք վերևից սալորներ ենք նետել, «սալորակռիվ ենք արել», խփել ենք սալորներով, որ հեռանան»: Փաստորեն, հիմա շինարարությունը դադարեցված է»,- Tert.am-ին ասաց Կոմիտաս 5 հասցեի բնակիչ Աննա Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Կոմիտաս 5 հասցեում, շինարարներից կողմից շինարարությունը ժամանակավորապես կասեցնելու պայմանավորվածությունը խախտելուց հետո շաբաթ օրը ոստիկանները քաղաքացիական ակտիվիստների՝ ճանապարհը փակելուց հետո նրանց նկատմամբ ուժ կիրառեցին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ