Մինչ երկրում տագնապային տրամադրություններ են, հայ-ադրբեջանական սահմանը վտանգված է, եւ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում երկու օր առաջ գուժում էր, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծանր վիճակ է ստեղծվել, նոր էսկալացիայի, էթնիկ զտումների վտանգ կա, եւ դիմում էր միջազգային հանրությանը, որ միջամտեն ու զսպեն մեր հարեւան ագրեսորին, նրա թիմակիցները նշում են իրենց հաղթանակը Վեդիի համայնքային ընտրություններում։

Երկրորդ փորձից համայնքապետ դարձած Գարիկ Սարգսյանը նախօրեին մեծ շուքով նշել է Վեդիի գրավումը։ Մարզի ռեստորաններից մեկում կոկորդիլոսագետը հավաքել է կուսակցական եւ մարզային ակտիվին ու մի լավ քեֆ-ուրախություն կազմակերպել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել