Հետաքրքիր նորություններ են գալիս թշնամի պետություններից։
Գաղտնիք չի հանդիսանում այն փաստը,որ Ադրբեջանը իր ռազմա-քաղաքական և դիվանագիտական անկախությունը լիարժեք հանձնել է թուրքերի տրամադրության տակ,իսկ եթե ավելի հստակ,ապա թուրքերը փաստացի ղեկավարում են Ադրբեջանը։
Պարզ է ,որ այդ ընթացքը լիովին համապատասխանում է թուրքական դոմինանտության կոնցեպտին թուրքալեզու պետությունների քաղաքական և ռազմական ուղղությունների նկատմամբ ։
Սակայն պետք է նաեւ փաստել,որ թուրքական կողմը բավական հետևողական է իր տակ վերցնի նաեւ Ադրբեջանի ներքին ռիսկերի կառավարման վերահսկողության գործիքները։
Այդ իսկ պատճառով Ադրբեջանի և Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունների միջև կնքվեց մի համաձայնագիր ,ըստ որի թուրքերի ոստիկանական ուժերը կստանան իրավունք օգնություն ցուցաբերել ադրբեջանական ոստիկանությանը «կանխել» ինչ որ գործընթացներ ,որոնք կվտանգեն «ներքին կայունությունը» Ադրբեջանում։
Կարելի է փաստել ,որ թուրքերը լեգիտիմացնում են իրենց ակտիվ վերահսկողությունը Ադրբեջանի ներքին գործընթացների հանդեպ ։
Ինչ°է դա նշանակում,կարծում եմ բացատրելը ավելորդ է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/996850977890170
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել