Tert.am-ը գրում է․

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում գրառում է արել Ուկրաինայում ՌԴ-ի սկսած հատուկ ռազմական գործողության վերաբերյալ:

«Նրանք (ռուսները) ունեն միայն տեխնիկա. առավելագույնը: Մենք ի լրումն տեխնիկայի ունենք մարդիկ, որոնք բարձունքին են: Մենք ունենք միլիոնավոր ուկրաինացիների հաղթելու իրական ցանկություն՝ ինքներս մեզ պաշտպանելու, մեր երկիրն ազատագրելու համար»,-գրել է նախագահը և կից լուսանկարներ հրապարակել:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:


Возможно, это изображение (4 человека, люди стоят и на открытом воздухе)Возможно, это изображение (2 человека и в помещении)Возможно, это изображение (1 человек и на открытом воздухе)Возможно, это изображение (7 человек и на открытом воздухе)Возможно, это изображение (9 человек, люди стоят и на открытом воздухе)Возможно, это изображение (2 человека, люди стоят и на открытом воздухе)Возможно, это изображение (1 человек, стоит и на открытом воздухе)

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել