Ռուսաստանը դեռ չի կատարում իր ստանձնած պարտավորությունները Փառուխում ու Քարագլխում։ Չի անում դա՝ անգամ հայտարարությունից հետո, որն արեցին շաբաթ երեկոյան։ Փոխարենը, հերթական տեղեկատվական շուլլեռությանն են լծվել, ձեռի հետ էլ իրենց տեղական գործակալներին են տոտալ մոբիլիզացրել։
Իրավիճակը հետևյալն է. ռուսները տարածեցին երեկ, որ Ադրբեջանը զորքերը հանել է Փառուխից։ Քարագլխի մասին ծպտուն չեն հանում։ Նաև ասում են, որ 2 վիրավոր ունեն ադրբեջանցիները։ Նաև երեկվանից ինտենսիվ տարածում էին չհաստատվող լուր, որ գիշերը եղել է փոխհրաձգություն ռուսների ու ադրբեջանցիների միջև ու ռուսներն անգամ վիրավոր ունեն։
Իհարկե, սա մի քիչ ավելի հմուտ ու խորամանկ տեղեկատվական խայծ է՝ համեմատած էն ամենին, ինչ ստեղ ապարդյուն փորձում էին անել գուբերնիստները, բայց, կրկնում եմ, դա խայծ է։
Իրականությունը հետևյալն է. իմ աղբյուրեների մի մասը հաստատում է, որ Փառուխից զորքը հանել են, մի մասը ասում է, որ մասամբ են հանել, սակայն, որ ավելի կարևոր է, բոլոր աղբյուրենրս միաբերան պնդում են, որ Քարագլխից դիրքերը ոչ մի տեղ չեն հանել ու չեն էլ պատրաստվում։ Էդ վիրավոր-միրավոր, իրար հերքելն ու իրար վրա մուննաթ գալը, ենթադրում եմ, զուտ քարոզչական հնարք է, որը պետք է շեղի դիսկուրսը։
Գնալով ավելի ու ավելի եմ կասկածում, որ Փառուխն էլ разменная монета է դիտարկվել ի սկզբանե, իսկ իրական ու հիմնական պրիզը թուրքերի համար՝ Քարագլուխն է, որի ռազմավարական նշանակությունը Արցախի կենտրոնական հատվածում կարող է վիճարկել թերևս միայն Շուշին։ Քարագլուխը գերիշխող բարձրունք է Ասկերանի, Իվանյանի (Խոջալու), Նորագյուղի և Խաչենի հովտի մի շարք այլ բնակավայրերի համար, իսկ որ ավելի կարևոր է՝ Աղդամի։ Փառուխը ուղղակի հայկական գյուղ է, որի արժեքը այդքան այն գրավելը չէ, որքան Քարագլխի դիմաց այն վերադարձնելը։
Վերադառնանք փաստաթղթերին ու պարտականություններին։ Ռուսական կողմը ՊԱՐՏԱՎՈՐ Է կատարել իր ստանձնած պարտականությունները։ Տվյալ պարագայում դա նշանակում է ոչ թե Փառուխի վերադարձ, ոչ թե մարտերի դադարում, այլ նշանակում է ապահովել ադրբեջանական ստորաբաժանումների վերադարձ ելման դիրքեր՝ թե՛ Փառուխից, թե՛ Քարագլխից։ Սա ֆիքսված է ոչ միայն նոյեմբերի 9ի փաստաթղթով, սա ֆիքսված է շաբաթ օրը ռուսների իսկ կողմից տարածած հայտարարությունով։
Ամփոփենք մեր «ռուսատյացության» ու այլոց «ռուսասիրության» մասին կարևոր ակնարկով։ Մենք բազմիցս ասել ենք ու ասում ենք, որ դժվար է գտնել ավելի բնական դաշնակիցներ, քան ռուս և հայ ժողովուրդներն են։ Բնական ենք, որովհետև երկուսիս գոյաբանական շահի համար էլ գլխավոր ռիսկը թուրքական գործոնն է։ Ու քանի դեռ Ռուսաստանը եթե հակաթուրքիա էլ չէ, այլ Թուրքիա զսպող է, էդ բնական դաշնակցությունը գոնե ինչ-որ դրսևորում ունի։ Սակայն, անգամ ապուշի համար ակնհայտ պետք է լինի արդեն, որ գործ ունենք լրիվ նոր պարադիգմի հետ՝ ռուս-թուրքական դաշինքի, որը ռուսները ամեն գնով փորձում են ամրացնել։
Էդ դաշինքը խարսխված է աշխարհի տարբեր կետերում ձեռք բերված կոմպրոմիսների ու պայմանավորվածությունների շուրջ՝ Սիրիա, Լիբիա, Միջին Ասիա, Ուկրաինա, Արցախ և այլն։ Այնուամենայնիվ՝ էդ դաշինքը հնարավոր դարձնող անկյունաքարը Արցախն է։ Կոպիտ ասած՝ եթե ռուսները կարողանում են այնպես անել, որ Արցախն ամբողջությամբ անցնի Ադրբեջանին ու Ադրբեջանն էլ ստիպված չլինի մտնել գենոցիդի հոդվածների տակ (այսինքն՝ ռուսները պետք է նենց անեն, որ առանց հայերի հանձնվի մնացած Արցախը), ապա Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ կմնան լոյալ ու սիրալիր, ինչպես դա անում են Ուկրաինական կոնֆլիկտի համատեքստում։ Եթե չէ, ապա կարող են չմնալ։
Եկեք մեր համար հստակ ջրբաժան գծենք. մեզ համար առաջին տեղում պետք ա լինի մեր լինելիության հարցը, ըստ այդմ՝ ամեն ինչ պետք է բխի մեր պետական շահի տրամաբանությունից։ Մեր պետական շահի տրամաբանությունն էլ հուշում է, որ որևէ պարագայում, ոչ մի խոստման, կտի ու սպառնալիքի պարագայում չի կարելի թույլ տալ Արցախի հայաթափում ու հանձնում։ Ով սա հասկանում է ու սրա համար է պայքարում, պետք է անի ամեն հնարավոր, որպեսզի ռուս-թուրքական դաշինքը խոտանվի ու դա հնարավոր է անել միայն ու միայն Արցախի միջոցով, որը խուրդելու տրամաբանության վրա է խարսխված ռուս-թուրքական դաշինքը։ Ով սա չի հասկանում, կամ էլ հասկանալով՝ շարունակում է առաջ տանել գուբերնիստական թեզերը, ինքը ոչ թե զուտ թուրքական օրակարգ է սպասարկում, այլև ուղղակիորեն պայքարում է Արցախի վերջնական հանձնման ու հայաթափման համար։ Ով ուզում է լինի, ինչի համար ուզում է լինի, ինչքան էլ Ռուսաստանն ու ռուսներին սիրի, դրա ամենամեղմ գնահատականը անհայրենիքի ու մանկուրտի կեցվածքն է։
Այնպես որ՝ եթե մենք պետք է ռուսոֆոբ կնքվենք, որ ասում ենք, որ դեմ ենք, որ ռուսներն ու թուրքերը ախպերանան՝ մեր Արցախը խլելու ու մեր հայերին այնտեղից հանելու գնով, ուրեմն հոգ չէ։ Դուք մտածեք, թե ինչ են ձեզ կնքելու, բացի ռուսաֆիլ լինելուց, եթե էդ ռուս-թուրքական դաշինքը կայացավ ու դրա գինը վճարվեց։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1381324532343293&id=100013972788277
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել