
24news.am-ը գրում է․
Ադրբեջանական զինուժը հետ է քաշվել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից, այժմ այնտեղ են ռուս խաղաղապահները, բնակչությունը դեռեւս հետ չի վերադարձել։ Այս մասին 24News-ին ասաց Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի օգնական Անահիտ Պետրոսյանը։
Պետրոսյանը դժվարացավ ասել, թե երբ արդեն գյուղի բնակչությունը հետ կվերադառնա բնակավայր։
Ինչ վերաբերում է Քարագլխի բարձունքին, ապա Ասկերանի ղեկավարի օգնականն ասաց, որ ադրբեջանցիները որքան փորձել են տիրանալ Քարագլխի բարձունքին, չի հաջողվել։ «Կողքերն են եղել, բայց չգիտեմ՝ մոտակայքից հետ են քաշվել, թե ոչ», - եզրափակեց նա։
Նյութի աղբյուր՝ https://24news.am/news/226638
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել