Երուսաղեմի Լացի պատը մաքրում են հավատացյալների գրություններիցPanarmenian.net-ը գրում է.

Երուսաղեմի Լացի պատի մոտ աշխատող բանվորները ձեռնամուխ են եղել ավանդական մի արարողության՝ նրանք մաքրում են քարերի միջի արանքները հավատացյալների գրություններից: Պատի մեջ աղերսներով գրություններ թողնելու ավանդույթն այնքան տարածված է, որ տարին երկու անգամ պատերը ստիպված են լինում մաքրել:

Լացի պատը համարվում է հուդայականության մեծագույն սրբություններից մեկը: Նրա երկարությունը 485 մ է, այն գտնվում է Երուսաղեմի Հին քաղաքում, և կանգուն է մնացել հռոմեացիների կողմից մ.թ.ա 70թ. Երկրորդ տաճարի ավերումից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել