Hraparak.am-ը գրում է.

Մի քանի ժամ է, ինչ ամբողջ Հայաստանը քննարկում է Արցախում գյուղերի գրավումը, ալեկոծվում տարբեր հաղորդագրություններից: Թե ինչպես են առանց մի փափուշտ կրակելու 2 գյուղ հանձնել, թե ինչ նվաստացուցիչ է Արցախի իշխանությունների հայտարարությունը, որ ստեղծված իրավիճակը ամբողջությամբ գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:

Իսկ այս թոհուբոհի մեջ վարչապետի տիկինը ֆեյսբուքյան սթորի բաժնում անհոգ ու երջանիկ ժպիտով նկար է  տեղադրում, մի պարզ պատճառով, որ մեզ վստահություն ու ուժ ներշնչի, թե իրավիճակը Հայաստանի «արհեստավարժ ու սրտացավ» իշխանության վերահսկողության տակ է և ոչ մի անհանգստանալու բան չկա:Արցախը Հայաստան է և վերջ: Շուտով, երբ կսովորենք առանց գազ, առանց ծննդավայրերի ապրել՝ կգա այն «պայծառ ապագան», որտեղ ապրելու ենք մենք և մեր երեխաները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել