168.am-ը գրում է․

Դոնբասից ավելի քան 402 հազար փախստականներ, որոնցից 84 հազարից ավելին երեխաներ են, արդեն հատել են Ռուսաստանի հետ սահմանը: Այդ մասին ՌԻԱ Նովոստի գործակալուծյանը հաղորդել են արտակարգ ծառայություններում:

«ՌԴ-ի սահմանն արդեն հատել է 402 հազար 378 մարդ, այդ թվում՝ 84 հազար 376 երեխա»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նա ճշտել է, որ նրանց թվում կան 126,7 հազար ռուսաստանցիներ, Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների 228 հազար բնակիչներ: Դոնբասի հանրապետություններից քաղաքացիական բնակչության ընդգրկուն տարհանումն սկսվել է փետրվարի կեսերին իրադրության սրման ֆոնին: Այնուհետեւ Ռուսաստանը ճանաչել է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախությունը, իսկ փետրվարի 24-ի առավոտյան հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայի ապառազմականացման ուղղությամբ:

Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից»: ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական կառույցների եւ ուկրաինական զորքերի ուղղությամբ,  Ուկրաինայի տարածքի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել