ArmLur.am-ը գրում է.

Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել միայն երկրի գոյությանը սպառնացող վտանգի դեպքում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը CNN-ին տված հարցազրույցում։ «Մենք ունենք ազգային անվտանգության հայեցակարգ, այն  հասանելի է նաև հանրությանը, կարող եք կարդալ, թե որոնք են պատճառները, երբ կարելի է միջուկային զենք օգտագործել․ այսինքն՝ եթե երկրին սպառնացող գոյաբանական վտանգ կա, ապա այն կարող է օգտագործվել մեր հայեցակարգին համապատասխան»,-նշել է նա։

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում ակնարկել էր միջուկային զենքի կիրառման մասին այն երկրների դեմ, որոնք նա տեսնում է որպես սպառնալիք Ռուսաստանի համար: Դեռևս փետրվարին ՌԴ նախագահը հեռուստատեսային ուղերձում ասել էր. «Անկախ նրանից, թե ով կփորձի կանգնել մեր ճանապարհին կամ առավել ևս սպառնալիքներ ստեղծի մեր երկրի և մեր ժողովրդի համար, նրանք պետք է իմանան, որ Ռուսաստանը անմիջապես կպատասխանի, և դրա հետևանքները կլինեն այնպիսին, ինչպիսին երբեք չեն տեսել իրենց ողջ պատմության ընթացքում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել