Երևանյան օրերի խրոնիկան: Վատ, շատ վատ պոեմ 2013թ. օգոստոսի 24-25-ի լուսավոր օրերի մասին:
Հարձակում նստացույցի մասնակիցների վրա,- իհարկե, առա՜ջ:
Քցեմ ոտերիս տակ հեսա՛ սպառնում է ՀՀ ոստիկանության աշխատակից Հովհաննիսյան Սուրենը ,-անշուշտ, դա՛ կարող է ասել:
«Զրույց» ոստիկանական մեքենայում, երկու աղջկա բերման ենթարկելիս,-զրո՞ւյց, անպատասխան հարցեր:
Ի՞նչ է կատարվել Արգիշտի Կիվիրյանի հետ. Տեսանյութ,-Ծեծել են, սա կարողանում են:
Ուժ են կիրառում բերման ենթարկված ՀՀ քաղաքացիների նկատմամբ. Տեսանյութ,-օ, իհարկե, ուժը սրբագործված է:
Ոստիկանությունը խուզարկություն է սկսել Երեւանի կենտրոնում,-նոր չի սկսել:
Կոմիտաս 5-ում այլանդակությունը շարունակվում է,-և դեռ կշարունակվի:
Կոմիտաս 5 հասցեի սադրիչները. Տեսանյութ,-դրանցից շատ կան:
«էդ ո՞ւմ էիր ուղարկել մեր տուն, Տարոն Մարգարյան»,-էդ ունի՝ էդ է ուղարկել:
Տարոն Մարգարյանը կաշա՞ռք է վերցրել,-ինչո՞ւ ոչ:
Ոստիկան փոխգնդապետն ակտիվիստ աղջկան ասել է. «Դուրս գալիս ես, արի ես քեզ տանեմ ……. անեմ»:
«Էլ չեմ կարողանում կանգնել, Մարտի 1-ի պատկերներն են աչքիս առաջ գալիս»,-ցավոք, դեռ երկար կգան:
Ծեծի են ենթարկել նստացուցարար ակտիվիստների,-երբ միտքը չի աշխատում, ծեծն է մնում:
Նստացույցի 2 մասնակիցների բերման են ենթարկել,-բերման ենթարկել: Ինչ հետաքրքիր կապակցություն է:
Կանանց ռեսուրսային կենտրոնը սպառնացել են պայթեցնել,-պայթեցնելը սովորական բան է դարձել:
Բերման է ենթարկվել 26 մարդ, ոստիկանությունը զգուշացնում է - կրկին բերման ենթարկել: Ինչպե՞ս են «բերման ենթարկում»: Ուղղակի բռնի ուժով տանում են, ոչ թե՝ բերում: Ո՞ւր են «բերում»: Ո՞ւմ է զգուշացնում: Ոստիկանությունն ի՞նչ է: Ո՞վ է:
Ես «սվոյ եմ»,-այսինքն՝ ո՞վ:
Կոմիտաս 5-ից բերման են ենթարկվել ևս երեք ակտիվիստներ,-ևս երեքը… ինչո՞ւ ոչ չորսը, հինգը, տասը… Ամբողջ երկիրը «բերման է ենթարկվել»:
Բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել,-իսկապե՞ս: Ո՞վ է ազատել: Ողջ երկի՞րն է ազատվել: «Բոլոր բերման ենթարկվածները» ողջ երկիրն է:
Ինչպե՞ս բերման ենթարկեցին Տիգրան Խզմալյանին,- ի՞նչ «բերման ենթարկել»: Տարան չորս հոգով: Տարան, ոչ թե բերեցին:
Կոմիտաս 5-ի բողոքողներից տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել,-կրկին բերմա՞ն:
Երևանի փոխքաղաքապետը Կոմիտաս 5-ում կոնֆլիկտ չի տեսնում,-օ, իհարկե, կոնֆլիկտ չկա: Կոնֆլիկտը երկկողմանի է լինում:
«Ուսման վարձավճարների թանկացման դեմ բողոքները ուշացած են»,-ինչպես միշտ:
«Մենք իրար վիճակի մեջ պետք է մտնենք». Արմեն Աշոտյան,- այո, իհարկե, ողջ երկիրը պետք է մտնի ձեր վիճակի մեջ, միայն ասեք՝ ո՞րն է այդ վիճակը: Որտե՞ղ է այդ վիճակը:
Ուսանողները ցույց էին կազմակերպել Կառավարության շենքի մոտ,-ինչո՞ւ կառավարության շենքի մոտ: Ցույցը համատարած է:
Բռնկվում են պայքարի նոր օջախներ. իրավիճակը մայրաքաղաքում կարող է դառնալ քաոսային,-նո՞ր պիտի դառնա քաոսային:
«Մեր հերերի՞ն եք ուզում բան ասեք» գոռացող երիտասարդները ծեծել են ակտիվիստներին,-ո՛չ, ո՛չ, հանգստացեք, ոչ «ձեր հերերին», ձեզ! Թող հայրերը գան ծեծելու, դուք մեր երկրի ապագան եք, նրանք՝ ներկան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/232157976936486?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել