168.am-ը գրում է․

Մարտի 17-ին 5,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հարավային մասում: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Աբաս քաղաքից (բնակչությունը շուրջ 352 հազար) 166 կիլոմետր դեպի հյուսիս – արեւմուտք: Օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա:

Ավերածությունների եւ տուժածների մասին հաղորդումներ այս պահին չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել