Հարազատի կորստի պատճառով երեկ չկարողացա լինել Կոմիտաս 5ա-ում արդարության վերականգնման համար մղվող քաղաքացիական պայքարին:
Ցավում եմ, որ չեմ կարողացել գտնվել ընկերներիս կողքին, ցավում եմ, քանի որ միգուցե կկարողանայի որոշակի հանդարտեցնել կարմիր բերետ հագած տավարի ցավերին (կարմիր բերետավորների մեջ ճանաչում եմ կարգին մարդկանց, խոսքս բոլորին չի վերաբերվում):
Երեկվա տեղի ունեցածը լուրջ մարտահրավեր է, բայց ոչ թե իշխանության համար, այլ մեզ` պայքարող ու վաղվա օրվա մասին մտածող քաղաքացիներիս համար: Իշխանությանը մարտահրավեր պետք չէ նետել, կարմիր կովն իր կաշին չի փոխում, կարմիր կովին պետք է տապալել ու վերջ: Մարտահրավերը մեզ է ուղղված, թե որքանով ենք հաղթահարելու մեր կապրիզներն ու ամբիցիաները, արդյոք թարգելու ենք երկիրն անիծելու հեշտ սովորությունը, արդյոք պայքարելու ենք` ամեն մեկի կողքին կանգնելով:
Երկիրն էսպես են կառուցում, իրավունքները չեն մատուցում սկուտեղի վրա դրված, քանի դեռ չենք ապացուցել մեր տեր լինելը, դրանք մնում են թղթի վրա գրված....



