Doctors.am-ը գրում է.
Գիտնականները պարզել են, որ համակարգչային խաղերը ցանկացած տեղեկատվություն շատ արագ ընկալելու և օբյեկտները սահմանազատելու ունակություններ են զարգացնում: Հետազոտությանը մասնակցել էր 125 կամավոր:
Առաջին խմբում եղել են միայն ակտիվ խաղամոլները, երկրորդում մարդիկ, ովքեր բացարձակ չեն խաղում համակարգչային խաղեր: Հետազոտության արդյուքնում պարզվեց, որ տեսողական գրգիռներին խաղամոլներն ավելի արագ են արձագանքում: Առանձնացան հատկապես նրանք, ովքեր սիրում էին առաջին դեմքից վիրտուալ խաղեր խաղալ:
Գիտնականները երեք հավանական պատճառ են նշում, թե ինչու էին խաղամոլների մոտ թեստի արդյուքններն առավել լավը. նրանք ավելի լավ են տեսնում, ունեն հրաշալի տեսողական հիշողություն, կարողանում են ավելի արագ ու ճիշտ որոշումներ կայացնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



