Pastinfo.am-ը գրում է.

Ոստիկանները հաղորդում են ընդունել «Արմենիա Թըդեյ» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանից՝ նախօրեին ոստիկանական մեքենայում նրան ծեծի ենթարկելու դեպքի առթիվ: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց փաստաբան Երվանդ Վարոսյանը, Արգիշտի Կիվիրյանն ու նրա ներկայացուցիչ փաստաբանները կսպասեն հաղորդման առնչությամբ հետագա զարգացումներին և ըստ իրավիճակի կկողմնորոշվեն:   Ե.Վարոսյանը հայտնեց նաև, որ  նախօրեին՝ ուշ գիշերը, Արգիշտի Կիվիրյանը հիվանդանոցից տուն է գնացել՝ թեև բժիշկները նրան խորհուրդ էին տալիս մնալ հիվանդանոցում, սակայն ծեծի հետևանքով գլխուղեղի ցնցում ստացած Ա.Կիվիրյանը հայտնել էր բժիշկներին, որ իրեն ավելի հանգիստ կզգա տանը: Ա.Կիվիրյանը, հիվանդանոցից տուն տեղափոխվելու պահին տառապում էր սրտխառնոցից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել