1in.am-ը գրում է.

Ավստրալիայում կոկորդիլոսը մարդ է սպանել Մերի գետի ափին տեղի ունեցած երեկույթի ժամանակ՝ հաղորդում է Associated Press-ը:
Տղամարդը, որի վրա հարձակվել էր կոկորդիլոսը, մասնակցում էր իր ընկերոջ 30-ամյակի տոնակատարությանը: Նա իր ընկերներից մեկի հետ որոշել էր լողալ գետում, որը հայտնի էր նրանով, որ այնտեղ կոկորդիլոսներ են ապրում: Շուտով տղամարդկանցից մեկին բռնել ու գետի հատակն էր սուզել հինգ մետրանոց կոկորդիլոսը: Երկրորդին հաջողվել էր փրկվել: 
Ոստիկանությունը ենթադրում է, որ տղամարդիկ հարբած են եղել և որոշել են լողալ կոկորդիլոսներով լի գետում: 
Դեպքի վայրը հետաքննելիս ոստիկանությունը ստիպված է եղել գնդակահարել ափ դուրս եկած կոկորդիլոսին՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Նրանք, սակայն, չգիտեն՝ արդյոք դա մարդասպա՞ն կոկորդիլոսն էր, թե՞ ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել