Tert.am-ը գրում է․
Լուգանսկի շրջանի մեծ մասը գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ, այդ հատվածում տարածվում է ռուսական քարոզչություն ու կեղծ լուրեր։ Այս մասին, ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, հայտարարել է Լուգանսկի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։
«Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներում բջջային կապն աշխատում է, սակայն մեծ ընդհատումներով։ Երբեմն բջջային կապն ամբողջությամբ խափանվում է։ Վերանորոգող խմբերը փորձում են վերականգնել կապը, սակայն դա դեռ խնդրիր է», - նշել է Գայդայը՝ հավելելով, որ ներկայում ռուսական զորքերի վերահսկողության տակ անցած տարածքներում արդեն սկսում է գործել ռուսական հեռուստատեսությունը։
Միևնույն ժամանակ նա կոչ է արել շրջանի բնակիչներին չվախենալ ռուսական զորքերից, չհավատալ նրանց քարոզչությանը, պաշտպանել իրենց կյանքերը, չկորցնել հավատն Ուկրաինայի նկատմամբ, ծառայել միայն Ուկրաինային և Ուկրաինայի ժողովրդին, չդավաճանել երկրին ու հավատալ հաղթանակին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



