Tert.am-ը գրում է․

Ռուսաստանի իշխանությունները որոշել են համալրել Ուկրաինայում կռվող իրենց բանակի ռեզերվները երկրի բնակիչների, ինչպես նաև Դոնեցկի, Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների և Ղրիմի բնակիչների հաշվին։ Գաղտնի մոբիլիզացիա է ընթանում:

Այս մասին Ukrinform-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության վարչության պետ Կիրիլո Բուդանովը։

«Հարձակումը կանգ է առել, փաստորեն, գրոհը շարունակելու համար բավարար ռեսուրսներ և ուժեր չկան, հիմա նոր ստորաբաժանումների մատակարարում կա՝ Ռուսաստանի ամբողջ տարածքից, իրականացվում է այսպես կոչված քողարկված մոբիլիզացիա»,- ասել է Բուդանովը։

Բացի այդ, նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը նոր ստորաբաժանումներ է դուրս բերում Արևելյան և Կենտրոնական ռազմական շրջաններից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել