1in.am-ը գրում է.

ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության աշխատակիցները իրենց թույլ են տվել նյութեր հավաքել իրենց կողմից ինտիմ հետաքրքրություն ներկայացնող օբյեկտների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
Համարվում է, որ լրտեսում իրականացնող ապօրինի պրակտիկան կիրառել են իրենց սիրուհիների և զուգընկերների, ինչպես նաև ուղղակի պլատոնական բնույթի հետաքրքրություն ներկայացնող օբյեկտների նկատմամբ: Սակայն դա լայն տարածում չի ունեցել և սահմանափակվել է ընդամենը մի քանի նմանատիպ դեպքերով: 
«Այսպիսի միջադեպերի ոչ մեծ քանակը չի փոխում իմ կարծիքն այն մասին, որ ԱԱԳ-ն դիմում է բոլոր անհրաժեշտ միջոցներին՝ նման չարաշահումներ թույլ չտալու համար: Երբ սխալները հայտնաբերվում են, դրանց մասին հաղորդում են, և դրանք ուղղվում են»,-ասել ԱՄՆ սենատի հետախուզության հարցերով կոմիտեի ղեկավար Դայան Ֆայնշթայնը:
Հիշեցնենք, որ ԱԱԳ-ն ուշադրության կենտրոնում է հայտնվել ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կողմից հատուկ ծառայությունների գործունեությունը գաղտնազերծելուց հետո: Սնոուդենն այժմ գտնվում է Ռուսաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել