Tert.am-ը գրում է.

Որևէ մեկը հիշո՞ւմ է, թե ինչպիսին էր աշխարհնառանց բջջային հեռախոսների և ինտերնետի: Կամ`ինչպիսին էր աշխարհն առանց սոցիալական ցանցերի.հարցնում է Wirtualna Polska-ի հոդվածագիր ՊյոտրՉերվինսկին և հավելում. «Ես նույնպես գրեթե մոռացելեմ, սակայն վերջերս ինձ բախտ վիճակվեց թարմացնելհիշողություններս»:
«Արձակուրդում ես անցկացրի 2 շաբաթ` առանցարտաքին աշխարհի հետ կապի որևէ միջոցի, և մի պահ թվաց, որ ինձ շրջապատող ամեն ինչհիասքանչ է»,- գրում է նա:
Տարիներ առաջ մարդիկ իրար նամակ էին գրում և ծրարով ուղարկում միմյանց: Իսկ հեռախոսնիրենից ներկայացնում էր մեծ իր, որը դրվում էր տան երևացող հատվածում և դյուրակիր չէր, այդիսկ պատճառով դրա միջոցով միջանձնային շփումները հնարավոր էին միայն տանից: Իսկ երբմարդ դուրս էր գալիս փողոց, նա ազատ էր:
Այդ դարաշրջանում մարդիկ ունեին իրական ծանոթներ, որոնց հետ հնարավոր էր կենդանի շփվել,իսկ հանդիպման վայրերն էին սրճարանները, խանութներում հերթերը, կամ ծայրահեղ դեպքում`ավտոբուսները:
«Ցավոք, այդ ժամանակներն անվերադարձ անցան, և այժմ այդ բջջայինն ինձ հանգիստ չի տալիսնույնիսկ զուգարանում: Փողոցներում մարդիկ քայլում են` սմարթֆոններին նայելով,սրճարաններում մարդիկ նստած են` սմարթֆոններին նայելով, ավտոբուսներում նույն պատկերնէ…Արդեն ոչ ոք չի նայում դիմացինին կամ գոնե ոտքերի տակ: Մենք դարձել ենք վիրտուալկերպարներ: Համացանցն ինձ էլ է կուլ տվել, մասամբ` ոչ իմ մեղքով, ինձ դրդել է իմ հրաշքմասնագիտությունը»,- գրում է Պյոտր Չերվինսկին:
Այսօր ամոթ է Facebook-ում կամ Twitter-ում գրանցված չլինելը: Դու չկաս Facebook-ում, ուրեմնգոյություն չունես:
«Արդեն 3 տարի է` ես այս ամենի մեջ եմ: Սակայն եկել եմ այն եզրահանգման, որ այս ամենն իմըչէ: Ես չեմ ցանկանում օրս սկսել 15 տարատեսակ կայքերից և դրանցում հայտարարություններից,թե ինչ եմ ես կերել և այլն: Մի հրաշալի օր ես ջնջվեցի բոլոր սոցցանցերից, ու բացահայտեցի` եսունեմ շատ ազատ ժամանակ: 
Նյութն ամբողջությամբ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել