Համատիրության աշխատողի պահվածքից ու արած քայլերից ակամայից հիշեցի ընտրություններից հետո համատիրության ղեկավարի ասած խոսքերը.-Բա ձեր 4 շենքի բնակիչները չեչե՞ն են, դրանք ոչ մի բանի արժանի չե՞ն, ոչ մեկ ՀՀԿ-ին չի ընտրե՞լ:

Շենքում բնակիչներից մեկը իր տանը կատարում էր «ռեմոնտ», և ամեն անգամ շինարարական աղբի համար առաձին վճարում էր, որ աղբը տանեին, իսկ վերջին անգամ համատիրության աշխատողը պատճառաբանելով, որ խեղճ համատրիության ղեկավարին թաղապետարանը կտուգանի` տեսնելով այդ շինարարական աղբը, դրեց և հենց շենքի մուտքի մոտ վառեց այդ աղբը ` ամբողջ բակով և տներով լցնելով այդ գարշելի հոտը, պատճառելով բնակիչներին տհաչություն: Ուշագրավն այն է, որ պատճառաբանելով թե այդ շինարարական աղբի համար թաղապետարանից թաքուն կգան կնկարեն ու կտուգանեն խեղճ համատիրոիթյան ղեկավարին: Բայց փաստորեն վառելուց հետո առաջացած էլ ավելի տհաճ տեսարանը այդպես թողեցին մուտքի մոտ ու գնացին ` փչացնելով նաև մուտքը `այն ամբողջությամբ մրից սևացնելով: Դե էլ չեմ ասում, որ անգամ մաքրությունը չեն կատարում ժամանակին կամ պատշաճ: Արդյունքը խնդրեմ , տեսեք նկարներով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել