
Tert.am-ը գրում է․
Ռուս–ուկրաինական պատերազմից ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից նկատելի է զբոսաշրջիկների մեծ հոսք դեպի ՀՀ։ Tert.am–ը ուսումնասիրել է, թե որքան են կազմում Կենտրոնում վարձով տվող բնակարանների գները վերջին մեկ ամսում և ինչ են առաջարկում տանտերերն ու գործակալությունները ռուս զբոսաշրջիկներին։ Այսպես՝ Կենտրոնում 2–3 սենյականոց բնարականների գները սկսվում են 1000 դոլարի ,ընդհուպ հասնելով մինչև 6500—ի։
Oրինակ, Անտառային փողոցում վարձով տրվող բնակարաններից մեկի ամսավճարը կազմում է 5․500 դոլար, Եկմալյան փողոցում 3 սենյականոց բնակարանի համար ամսական վարձավճար է սահմանվել 4000 դոլարը, Արամի փողոցում, օրինակ, վարձով տրվող բնակարաններից մեկը 2000դոլար է, իսկ Տերյան փողոցում 6 սենյականոց վարձով բնակարնի ամսական արժեքը 6․500 դոլար է, Պուշկին փողոցում մեկ այլ բնակարանի ամսական վարձավճարը կազմում է 3500 դոլար և այլն։
Թեմայի վերաբերյալ Tert.am–ը զրուցել է «Silver Rea» անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովի հետ, ով նշեց, որ վերջին մեկ ամսում նկատվում է ռուս զբոսաշրջիկների բավականին մեծ հոսք դեպի ՀՀ, ինչը բնականաբար իր ազդեցությունն է ունեցել վարձով տրվող բնակարանների գների բարձրացման մեջ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: