ԱՄՆ Research Now գործակալության տվյալներով պարզվել են զույգերի միջև հարաբերությունների խզման ամենատարածված պատճառները: Երկարատև հարաբերությունների խզման պատճառ կարող են դառնալ կնոջ դեմքի մազերը, իսկ թույլ սեռի ներկայացուցիչներին կարող է վանել զուգընկերոջ տհաճ հոտը:
Էթնիկ և կրոնական հայացքները զույգի համար հաճախ ավելի քիչ նշանակություն ունեն, քան զուգընկերոջ արտաքինն ու տհաճ հոտը: Այդ մասին նշվում է Research Now գործակալության հարցումների արդյունքում:
Եթե կանանց համար վանող է տղամարդու տհաճ հոտը, ապա տղամարդկանց համար էլ տհաճ են կանանց բեղիկները:
Ամերիկացիների 53 %-ը հայտնել է, որ կյանքի ընթացքում օգտվել է ծանոթությունների ինտերնետային ծառայություններից, իսկ 56 %-ը գերադասում է խորհուրդ հարցնելիս դիմել ոչ թե մոտ ընկերներին, այլ համացանցի օգնությանը:
Առաջին հանդիպման ժամանակ սեքսի թեմային անդրադառնալիս տղամարդկանց 57%-ը ասում է, որ երկրորդ անգամ կցանկանային հանդիպել տվյալ կնոջ հետ: Իսկ կանանց 2 անգամ քիչ 28% է այդպես մտածել:
Այլ էթնիկ խմբի անդամի հետ հարաբերություններ ունենալուն դրական է վերաբերվել կանանց 85%-ը, իսկ 80%-ը պատրաստ է ամուսնանալ այլ կրոնական հայացքներ ունեցող մարդու հետ:
Նյութի աղբյուր՝ http://quello.net/3069--.html#.UhmyUBtHKk0
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել