Մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի Հանրապետության տարածքում խափանվել է գազամատակարարումը։ Հայտնում է «Արցախգազ» ՓԲԸ-ն։

«Հարգելի գազասպառող բաժանորդներ «Արցախգազ» ՓԲԸ իրազեկում է, որ գիշերը ժամը ՝ 01:00-ի սահմաններում Շուշի- Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով վնասվել է  մայրուղային բարձր ճնշման գազատարը։

Ընկերության աշխատակիցների կողմից արդեն սկսված է վերականգնողական աշխատանքները ՝ արագ և կարճ ժամկետներում գազամատակարարումը վերականգնելու  նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել