Հայաստանում մարտի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 140 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421 541-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 852 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Մարտի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1630 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 10 182-ի: 
 
Մեկ օրում առողջացածների թիվ 512 է, ընդհանուր առողջացածներինը՝ 407 082, փաստացի բուժվողներինը՝  4277: Մեկ օրում արվել է 2803 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 921 750 թեստավորում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել