Էլ չկա մեր սերը..... չկա մեր այն սերը որը երբեք չի եղել.... ավելի ճիշտ եղել է բայց միակողմանի ....ես կապ չունեի այդ սիրո հետ... մասամբ կապված է նրանով որ ինձ էիր սիրում... ու վերջ, այդքանը ....
Ամեն անգամ վերջ ասելով.... ու ամեն ինչին, այսինքն ոչնչին.... վերջակետ դնելով, ես փոքր ինչ թեթևանում էի.... ինձ մեղավոր էլ չէ զգում քո առաջ, ու գիտեի որ էլ չես տանջվի.... բայց հերիք է մի անմեղ հայացք ու նորից, նորից սկսվում էր այն ինչը չեր եղել ու չկար.... ու Դու մոռանում էիր այն վերջակետերը ու ամեն ինչ այսինքն ոչինչ սկսվում էր նորից......
ԵՍ ինձ մեղավոր եմ զգում քո առաջ.... բայց չգիտեմ ինչու, միգուցե որ քեզ չեմ սիրել ու չեմ սիրում, մի գուցե, որ քեզ չեմ կարոտում, մի քուցե որ քո ներկայությունը ինձ համար այդքան էլ կարևոր չէ..... բայց մեկ է չեմ հասկնում ինչու եմ մողավոր... երևի մեղավոր եմ նրանով որ քեզ չեմ սիրում , ու չեմ էլ սիրի.... բայց ինչ արած սրտին չես թելադրի.....
Ես մեղավոր եմ..... որովհետև դու ինձ ... թև չես ասում, բայց զգում եմ որ մեղադրում ես ...... չէ որ էլ չկա մեր չեղած սերը..... ինչպես դու ասեցիր.... ՎԵՐՋ.... էլ չկա մեր սերը, էլ չկան հույսերը..... էլ չկա իմ չակերտավոր սերը, ու էլ չկա քո աշխարհի չափ անգին ու մաքուր սերը ................
Այն ամենը այսինքն այն սերը որը չի էլ եղել..... քեզ համար մի աշխարհ էր , բայց ավաղ միայն քեզ համար... Քեզ չեմ սիրել ու չեմ էլ ատել.... որովհետև մեծ հաշվով դու ինձ համար ու առհասարակ իմ կյանքում այնքան էլ մեծ տեղ չես զբաղեցրել.... ավելի ճիշտ ընդհանրապես չես զբաղեցրել... ես սկզբում վերաբերվում էի ուղղակի հերթական մեկի... որը ինձ էր սիրահարվել.... բայց միայն այդքանը.... չնայած մի կողմից էլ դու ուրիշ էիր....քո հետ ամեն ինչ... այսինքն ոչինչ .... այլ էր....
Դու իմ համար չես եղել ու չկաս...... բայց ես.................. բայց ես գիտեմ որ նույնը չեմ եղել քեզ համար ինչոր դու իմ.... բայց երևի դու ինձ կներես դրա համար... չէ որ հազար անգամ ես ասեցի ԿՆԵՐԵՍ ...... սակայն չգիտեմ դո ինձ իրոք կներես.... ինչևէ դա արդեն ինձ այդքան էլ չի հուզում.... չէ որ էլ չկա մեր չեղած սերը.....
Հասկանում ես.... մենք տարբեր ենք....ԵՍ ու ԴՈՒ անգամ ՄԵՆՔ չենք... գոնե դա դու հասկանում ես.... բայց վերջ .. մեկե վերջացած ու փակված կարելի է համարել այն ինչը չէր էլ եղել.... չէ որ էլ չկա այն սերը որը չի էլ եղել..........
Նյութի աղբյուր՝ http://quello.net/3071--.html#.UhmoxxtHKk0
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել