Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Լվովում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը կարող է կայանալ մարտի 5-ին կամ 6-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բանակցությունների երրորդ փուլը կարող է կայանալ վաղը կամ մյուս օրը։ Սպասում ենք, մշտական ուղիղ կապի մեջ ենք»,- ասել է Պոդոլյակը և հավելել, որ երբ կրակի դադարեցման մասին խոսելու նախադրյալներ կլինեն, իրենք պատրաստ են քննարկել դա։   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել