Tert.am-ը գրում է․
Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում տեղադրված 44 մետրանոց խաչը առավոտյան ժամը 5-6-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով պոկվել է, ընկել ձորը։ Այս մասին Tert.am -ին հայտնեցին Գեղարքունիքի մարզպետարանից։
Խաչի ընկնելու հետևանքով մարդկային և նյութական կորուստներ չկան։
Նշենք, որ խաչը տեղադրվել է 2021թ-ի նոյեմբերի 20-ին, Երանոս գյուղի ամենաբարձր կետում՝ Սբ. Հովհաննես մատուռի բակում, վերանորոգվել է Երանոս գյուղի բնակիչներ, բարերարներ Ռոբերտ Շահինյանի և Հենրիկ Գասպարյանի կողմից, խաչի 44 մետր բարձրությունը խորհրդանշում է Արցախյան 44-օրյա պատերազմը։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2022/03/04/yeranos/3773034
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



