1in.am-ը գրում է.

Այս պահին Կոմիտաս 5 հասցեում լարված իրավիճակ է: Շենքերի մի խումբ բնակիչներ, ինչպես նաև մի խումբ ակտիվիստներ փակել են փողոցը` ի նշան բողոքի ակցիայի: Բնակիչները պահանջում են, որպեսզի Կոմիտաս 5-ում չկառուցվի նոր շենք: 

Նշենք, որ ոստիկանները քաղաքացիներին բռնի ուժով քարշ տալով փորձում են հեռացնել: Ակտիվիստներին ոտքերից ու ձեռքերից քարշ տալով, բրդբրդելով հեռացնում են փողոցից: Ակտիվիստների խմբում է «Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանը, ում այս պահին գետնին քարշ տալով հեռացրեցին փողոցից: 

Ակտիվիստները գետնին պառկած հիմն են երգում: Ոստիկանները հաշվի չեն առնում` ակտիվիստը կին է կամ մեծահասակ, բոլորին քարշ են տալիս: Ոստիկանական օպերացիան ղեկավարում է ոստիկանության Երևան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել