Լավ, այս ամեն ինչը հասկանալի է, իսկ ո՞ւր են մեր` ժողովրդավարության ջատագով միջազգային կազմակերպությունները, դեսպանները: Ինչքա՞ն պետք է թաքնվեն, չէ՞ որ վերջ ի վերջո այս ամենը բոլորն են տեսնում: Ամեն հանդիպմանը խոսում են ժողովրդավարությունից, կոնֆլիկտների խաղաղ կարգավորումից, միջազգային փաստաթղթերի տակ ստորագրած պայմանները չխախտելուց և այլն: Ամեն անգամ նման հարցերում չեզոքություն են պահպանում, ինչը, կարծում եմ, լավ հետևանքների չի բերի: Կարծում եմ` մենք պետք է ամեն մի Հայ Զինվորի կորստից հետո քառապատկենք հարևան երկրի սահմաններում մահացու դեպքերը: Իսկ մի քանի դեսպաններ և համապատասխան միջազգային կազմակերպությունները թող իրենց համար ՖԲ-ում գրառումներ անեն, որ հարցը պետք է լուծվի միմիայն դիվանագիտական ճանապահով:
Ուժն է ծնում իրավունքը…. Նժդեհ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=618194254867705&id=100000314094875¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել