Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

5. Մարկ Չեփմենի սագան

mark-chapman

1980թ.-ի դեկտեմբերին «Բիթլզ» լեգենդար խմբի անդամ երգիչ, երգահան, կիթառահար Ջոն Լենոնը հրազենի միջոցով սպանվում է Նյու Յորքի Դակոտայի բնակարանային համալիրի առջև: Մարդասպանի անունը Մարկ Չեփմեն էր, ով անհաջողակ գիշերային պահակ էր: Նա այժմ իր պատիժն է կրում Նյու Յորքի Ատտիկա բանտում: Սպանությունից 5 տարի անց NBC լրատվականը որոշում է կենսագրական ֆիլմ նկարահանել Լենոնի ու իր կնոջ` Յոկո Օնոյի մասին` «Ջոնը և Յոկոն. սիրո պատմություն» վերնագրով: Հետաքրքրականն այն էր, որ Լենոնի դերը խաղացող դերասանի անունը նույնպես Մարկ Չեփմեն էր: Երբ այս մասին լուրերն սկսեցին տարածվել, կինոստուդիան արագ փոխարինեց դերասանին մեկ ուրիշով, ում անունը Մարկ Չեփմեն չէր: Այնուամենայնիվ, 2007թ.-ին ֆիլմի 27-րդ գլխի կադրում իր դերակատարության համար Չեփմենը պարգևատրվում է: Երևի թե այդ ժամանակ արդեն Լենոնի նման լինելն ու միաժամանակ վերջինիս մարդասպանի անունը կրելն այնքան էլ տարօրինակ չէին:

4. ԱՄՆ նախագահներ Ջեֆերսոնի և Ադամսի մահը

jefferson-vs-adams

Չնայած այն բանին, որ ԱՄՆ երկու նախագահներ Ջեֆերսոնն ու Ադամսը իրենց քաղաքական կարիերայի ուշ շրջանում հակառակորդներ էին, սակայն երկուսն էլ մեծ հայրենասերներ էին: Երկուսն էլ մեծ ու կարևոր դեր են ունեցել ԱՄՆ Անկախության դեկլարացիայի կազմելու ժամանակ, որն առաջին անգամ ստորագրվել է 1776թ.-ի հուլիսի 4-ին: Սակայն քչերն են տեղյակ այն մասին, որ երկու նախագահներն էլ մահացել են նույն օրը` 1826թ.-ի հուլիսի 4-ին: Փաստաթղթի վավերացումից ուղիղ 50 տարի անց: Ի՞նչ կասեք այս զոուգադիպության մասին:

3. Խաչբառը բացահայտում է Նորմանդիայի ճակատամարտի գաղտնաբառերը

D Day

1944թ.-ի մայիսին թոշակի անցած ուսուցիչ Լեոնարդ Դոուսը, ով 20 տարի շարունակ կազմում էր լոնդոնյան «Daily Telegraph» թերթի գլուխկոտրուկ խաչբառները, մի քանի խաչբառներ է կազմում, որոնք իրենց մեջ ներառում էին Երկրորդ համաշխարհային պատերազմի 1944թ.-ի Նորմանդիայի գրավման ռազմական գործողության գաղտնաբառեր` «Overlord» (գերագույն տեր), «Mulberry» (թութ), «Juno» (Յունոնա), որոնք ոչ ոք, բացի ռազմական անձնակազմից, չէր կարող իմանալ: Խաչբառում գտնվել էին նաև այն ափերի անունները, որտեղ պետք է իջնեին ռազմիկները` Յուտա և Օմահա: Սկզբում կարծելով, թե Դոուսը գերմանացի գործակալ է, նրան ձերբակալում են, սակայն հետագայում, համոզվելով, որ բառերն ընտրվել էին պատահականորեն, նրան բաց են թողնում: Հավանական կթվար, եթե մեկ բառ համընկներ, սակայն երկու շաբաթվա ընթացքում 5 գաղտնաբառեր են համընկնում:

2.Տիտանիկը և Տիտանը

titanic

1898թ.-ին գրող Մորգան Ռոբերտսոնը (1861-1915թթ.) «Ապարդյունություն, կամ Տիտանի կործանումը» վերնագրով գիրք է հեղինակում, որտեղ նկարագրվում է բրիտանական ճոխ մարդատար շոգենավ Տիտանը, որը բախվում է այսբերգին Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսը հատելիս և խորտակվում` բազմաթիվ զոհերի պատճառ դառնալով: Սա ինչ-որ չափով պայմանավորված էր նաև փրկարարական նավակների անբավարար քանակով: Գեղարվեստական գրականության մեջ շեշտված այս նավի ու գիրքը գրելուց 14 տարի հետո գրեթե նույն անունն ունեցող Տիտանիկ իսկական նավի հետ ունեցած նմանություններն ու զուգադիպություններն ուղղակի ապշեցուցիչ են: Երկուսն էլ երեք պտուտակներով շարժվող նավեր էին, մոտ 244 մետր երկարությամբ, որոնք բախվում են սառցակտորին ապրիլ ամսին` երկու դեպքում էլ մոտ 2500 մարդկային զոհ արձանագրելով: Եվ չնայած ամեն ինչով չէ, որ նավերը նման են (Տիտանը արագ խորտակվում է, իսկ Տիտանիկը մի քանի ժամ դանդաղորեն է խորտակվում), այնուամենայնիվ դրանք չափազանց շատ են ու ապշեցուցիչ:

1. Լի Հարվի Օսվալդը աշխատանքի է անցնում Տեխասի դպրոցի գրապահեստում

Book Depository

Բառացիորեն հազարավոր մարդիկ միգուցե ցանկանան սպանել նախագահին, սակայն քչերն են կարող դա անել, կամ կանեն, կամ էլ հարմար հնարավորություն կունենան դա անելու: Ահա այս հանգամանքն է, որ հետաքրքիր է դարձնում Լի Հարվի Օսվալի դեպքը: Նա նախկին նավատորմային դիպուկահար էր, ով մարքսիստական հակումներ ուներ և ցանկանում էր երկրի առաջնորդին սպանելով հայտնի դառնալ: Նրան ինչ-որ կերպ հաջողվում է աշխատանքի անցնել մի վայրում, որից ընդամենը մեկ ամիս հետո և մոտ 45 մետր հեռավորությունից պետք է մեքենայով անցներ ԱՄՆ նախագահ Քենեդին: Հետաքրքիր զուգադիպություն է, որը հնարավորություն տվեց Օսվալդին կատարել պատմության ամենախոշոր հանցագործություններից մեկը, որի մասին նա միշտ մտածել էր: Իսկ ի՞նչ կլիներ, եթե նա աշխատանքի չընդունվեր դպրոցի գրապահեստի շենքում 1963թ.-ի հոկտեմբերի 16-ին: Դժվար է ասել, սակայն նա հաստատ այն հրաշալի հնարավորությունը չէր ունենա, ինչպես որ ունեցավ 1963թ.-ի նոյեմբերի 22-ին Տեխասում` Դալասում` սպանելով ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել