Համընկնումներ մեր կյանքում հաճախ են պատահում: Օրինակ` երբ մենք ինչ-որ մեկի մասին ենք մտածում, նա հանկարծ զանգահարում է մեզ: Կամ ինչ-որ երգ է լինում մեր մտքում, որը հանկարծ հնչում է ռադիոյով: Հաճախ այս պատահականություններն ու համընկնումները ոչինչ չեն նշանակում, սական երբեմն դրանք կարող են նույնիսկ վախեցնել: Այս հոդվածում առանձնացրել ենք 10 ամենազարմանալի ու հետաքրքիր համընկնումները ու զուգադիպությունները:

10. Երկու ֆին եղբայրներ

Raahe

Որ տեսանկյունից էլ նայեք, այս դեպքն իսկապես տարօրինակ է: 2002թ.-ին Ֆինլանդիայի Ռահե քաղաքից 70 տարեկան երկվորյակ եղբայրները ձնաբքի ժամանակ զոհվում են` հեծանիվներով բախվելով բեռնատարների: Հետաքրքիրն ու տարօրինակը սակայն այն է, որ նրանք զոհվում են առանձին, տարբեր պատահարներից, որոնք նույն ճանապարհի վրա են տեղի ունենում իրարից ընդամենը մեկ մղոն հեռավորության վրա: Իսկ պատահարները միմյանց հաջորդել են, գրեթե երկու ժամվա տարբերությամբ, և երկրորդ եղբայրը նույնիսկ տեղյակ չի եղել մյուս եղբոր հետ պատահած դժբախտության մասին (այնպես որ, պետք է բացառել ինքնասպանության վարկածը): Իհարկե, նույնական երկվորյակների հետ կապված համընկնումների մասին տասնյակներով պատմություններ կարելի է նշել, օրինակ` թե ինչպես են իրարից առանձին ապրող երկվորյակները տարիներ անց միմյանց հանդիպելով պարզել, որ նույն շարժումները, նույն հետաքրքրություններն ու նախասիրություններն ունեն, կամ նույն աշխատանքը և նույնիսկ նույն անունով ամուսին: Այնպես որ, մահանալու դեպքն էլ կարող էր պատահել. ինչո՞ւ ոչ:

9. Քենեդի-Լինքոլն կապը

Lincoln Kennedy

Այս դեպքը կապված է պատմական երկու հայտնի դեմքերի հետ: Երկու նախագահների` Լինքոլնի և Քենեդիի միջև բազմաթիվ նմանություններ ու համընկնումներ կան հատկապես նրանց սպանության հետ կապված: Այսպես, երկու նախագահներն ընտրվել են միմյանցից 100 տարի անջրպետով (Լինքոլն` 1860թ., Քենեդի` 1960թ.): Երկու նախագահներին էլ հաջորդում են հյուսիսային նահանգներից Ջոնսոն անունով տղամարդիկ և այս երկու Ջոնսոնները ծնված են լինում 100 տարի տարբերությամբ (Էնդրյու` 1808թ., Լինդոն` 1908թ.): Նախագահների մարդասպանները ծնված են նորից միմյանցից 100 տարի տարբերությամբ (Բուս` 1839թ., Օսվալ` 1939թ.), և երկուսն էլ մահացել են մինչև իրենց պատիժը կրելը: Լինքոլնին կրակում են թատրոնում, իսկ մարդասպանին բռնում են պահեստում, մինչդեռ Քենեդին սպանվում է պահեստից, իսկ մարդասպանին բռնում են թատրոնում: Եվ վերջապես Լինքոլնի վրա կրակում են Ֆորդի թատրոնում, իսկ Քենեդիի վրա այն ժամանակ, երբ նա Ֆորդ Լինքոլն մեքենայում էր: Եվ ամենահետաքրքիրը` Քենեդու քարտուղարի անունը Լինքոլն էր` Էվելին Լինքոլն, իսկ Լինքոլնի քարտուղարի անունը Քենեդի էր:

8. Գավրիոլ Պրինսիպը և Էրցերցոգ

ferdinand

Անհավանական է, որ 20 տարեկան բոսնիացի հասարակ գյուղացին պատկերացներ, որ իր արարքները կարող են փոխել 20-րդ դարի հետագա ամբողջ ընթացքը, բայց դա հենց այն է, ինչ իրականում տեղի ունեցավ, երբ 1914թ.-ի հունիսին նա վերցրեց ատրճանակն ու երկու անգամ կրակեց Ավստրո-Հունգարիայի առաջնորդ Էրցերցոգ Ֆրանց Ֆերդինադին և իր կնոջը` Սոֆիին, տանող մեքենայի վրա` սպանելով երկուսին էլ: Նրանց մահը բերում է այն իրադարձությունների շղթային, որոնք աշխարհը տարան դեպի պատմության ամենաարյունալի պատերազմներից մեկն ու հետագայում նպաստեցին կոմունիզմի և նացիզմի ծագմանը: Իսկ հետաքրքիրն այն է, որ սա երբեք էլ տեղի չէր ունենա, եթե չլիներ մի պատահական համընկնում: Այսպես, Պրինսիպը, ինչպես պարզվում է, մի հանցախմբի անդամ էր, որը մտադրված էր սպանել Էրցերցոգին այդ օրը, սակայն ինքը մի քանի օր առաջ նռնակով մի մարդու սպանությունը ձախողելով հրաժարվել էր այդ առաջադրանքից: Այդ օրը նա սրճարանում էր, և երբ վերջացնելով իր ճաշը դուրս է գալիս այնտեղից, պատահաբար տեսել էր Էրցերցոգի մեքենան ոչ ավել, քան 20 ոտնաչափ հեռավորության վրա: Վարորդը սխալ ուղղությամբ էր մեքենան տարել, և հետ վարելու ժամանակ անջատվել էր շարժիչը, իսկ Էրցերցոգն ու նրա կինը նստած սպասում էին մեքենայի նորոգմանը: Արագ մտածելով` Պրինսիպը հանում է ատրճանակն ու կրակ բացում` սպանելով զույգին: Ու այս ամենը պատահում է վարորդի սխալվելու ու Պրիսիպի ուտել սիրելու պատճառով:

7. Կրկնակի մարդասպանություն միմյանցից 157 տարի տարբերությամբ

Barbara Forrest and Mary Ashford

Թվում է, թե հետաքրքիր զուգադիպությամբ երկու կանայք` Բարբարա Ֆորեսթն ու Մարի Աշֆորդը, նույն հանցագործության զոհն են դառնում Անգլիայի Բիրմինգհեմի փոքրիկ Էրդինգթոն գյուղոմ: Երկուսն էլ քսան տարեկան, ծնված նույն օրը բռնաբարվել ու խեղդամահ են արվել: Նրանց դիերը հայտնաբերվել են միմյանցից մոտ 250 մետր հեռավորության վրա, երկուսն էլ գտնվել են հենց նույն օրը` մայիսի 27-ին, միմյանցից 157 տարի անջրպետով (1817թ. և 1974թ.): Երկու դեպքում էլ սպանվածները սպանության օրվա երեկոյան այցելած են լինում իրենց ընկերներին, երկուսն էլ նոր զգեստ են հագնում և գնում պարելու (որտեղ էլ ենթադրաբար նրանք հանդիպել են իրենց սպանողին): Դեռ մտածում եք, թե այս դեպքերը միմյանց հետ այնքան էլ կապված չե՞ն: Իսկ ի՞նչ կասեք այն դեպքում, եթե իմանաք, որ երկու դեպքում էլ մարդասպանի անունը նույնն է` Թորնթոն:

6. Բուսն ու Լինքոլնը

Edwin Booth

Պարզվում է, որ Ջոն Ուիլքինս Բութի` նախագահ Լինքոլնին Ֆորդ թատրոնում սպանելու դեպքից մի քանի ամիս առաջ նախագահի որդի Ռոբերտ Թոդ Լինքոլնը մարդաշատ երկաթուղային պլատֆորմին սպասում էր Նյու Ջերսի մեկնող գնացքին, երբ կորցնելով հավասարակշռությունը` սայթաքում է, և քիչ է մնում` ընկնի կամաց ընթացող գնացքի տակ. ճիշտ ժամանակին նրան փրկում են: Շրջվելով նա տեսնում է, որ իրեն փրկողը հայտնի դերասան Էդվին Բութն էր` Ջոն Ուիլքինսի եղբայրը: Հետաքրքիր զուգադիպություն է. նախագահի տղան փրկվում է այդ նույն նախագահին սպանողի եղբոր կողմից: Բացի այդ Լինքոլնի միակ ողջ մնացած տղան կարծես հենց զուգադիպությունների կենտրոն լիներ իր ներկայությամբ. նա ներկա է եղել նախագահ Գարֆիլդի 1881թ.-ին (այն ժամանակ նա Գարֆիլդի քարտուղարն էր պատերազմների գծով և սպանության ականատես է լինում այդ ժամանակ) և 1901թ.-ին նախագահ Մքինլիի սպանություններին:

Շարունակելի... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել