Բարձր ճշգրտության ոչնչացման միջոցներն անջատում են ռազմական ենթակառուցվածքները, հակաօդային պաշտպանության օբյեկտները, ռազմական օդանավակայաններն ու ուկրաինական բանակի ավիացիան։
Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, օդային կամ հրետանային հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
ՌԴ ՊՆ-ն վստահեցնում է, որ խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։
Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել էր, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել էին Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարեցին նաև քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել