Սիրիական ճգնաժամ. Ո՞վ է կիրառել քիմիական զենքPanorama.am-ը գրում է.

Սիրիայում վերջին օրերին լարված իրավիճակ է ստեղծվել: Պատճառը Դամասկոսի արևելյան Ղուտա շրջանում քիմիական զենքի հավանական կիրառումն է, որին, ըստ Սիրիայի ընդդիմության, զոհ է գնացել մոտ 1300 մարդ: Հայտնի չէ, թե ով է կանգնած դրա հետևում՝ կառավարական զորքերը, թե ընդդիմությունը, քանի որ հնչում են փոխադարձ մեղադրանքներ և հետաքննություն չի կատարվել: Միջազգային հանրությունը խիստ դատապարտեց կատարվածը, սակայն ինչպես Սիրիայի հետ կապված բոլոր հարցերում, այնպես էլ այստեղ, տարաձայնություն սկսվեին պաշտոնական Դամասկոսին աջակցող և հակակառորդ երկրների միջև:

Այսպես, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան կատարվածի մեջ մեղադրեցին Սիրիայի իշխանություններին, մինչդեռ Բաշար Ասադի դաշնակիցներ Ռուաստանը, Չինաստանը, Իրանը հայտարարեցին, որ քիմիական զենք կիրառել է ընդդիմությունը: 
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառումը «շատ մտահոգիչ իրադարձություն է»: ԱՄՆ-ն այժմ տեղեկություններ է հավաքում՝ պարզելու, թե ինչ տեսակի քիմիական զենք է կիրառվել: Միջադեպի հետ կապված հեռախոսազրույց են ունեցել նաև ԱՄՆ պատքարտուղար Ջոն Քերին և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որի ընթացքում կողմերը շեշտել են ՄԱԿ փորձագետների կողմից օբյեկտիվ ուսումնասիրություն անցկացնելու անհրաժեշտությունը:

Ռուսաստանը վստահ է, որ գազային հարձակումն իրականացրել են ապստամբները, այն քարոզչության մի մաս է՝ ուղղված Ասադին վարկաբեկելուն, իսկ ինտերներտում հայտնված տեղեկությունները շրջանառվել են դեռևս հարձակումից մի քանի ժամ առաջ: Մոսկվան նաև ապստամբներին մեղադրել է նրանում, որ վերջիններս թույլ չեն տալիս ՄԱԿ փորձագետներին մուտք գործել դեպքի վայր: 

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Վիլյամ Հեյգը կատարվածի մեջ մեղադրել է Սիրիայի կառավարությանը: Նրա խոսքով, ընդդիմության կողմից քիմիական զենք կիրառման հավանականությունը շատ քիչ է, այդ պատճառով վստահ են, որ դրա հետևում կանգնած է Բաշար Ասադի վարչակարգը: 

Իտալիայի կառավարությունը գտնում է, որ կատարվածը չի բխում Սիրիայի իշխանությունների շահերից, իսկ վերջնական եզրակացություն կարելի է անել իրավիճակի բազմակողմանի ուսումնասիրությունից հետո: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել