Իրանի դեսպանատունը քոչվոր ցեղերի ներկայացուցիչների (ադրբեջանցի պատգամավորների) «պոռտը» տեղը դրեց։
Հիշեցնենք,որ ադրբեջանցի պատգամավորները, որոնք գտնվում են Երևանում,համաձայն իրենց այլասերված պետական տեսլականի ՜ անվանել են Երևանում գտնվող պարսկական Կապույտ մզկիթը «ադրբեջանական մզկիթ» և համոզմունք են հայտնել,որ մզկիթի իբր «իրական տերերը (ադրբեջանցիները)» կվերադառնան Երևան։
Իրանցիները ՛ կոշտ և ուղիղ պատասխանեցին ադրբեջանցիների այս բարբաջանքներին, նշելով որ ոչ մի ադրբեջանական պատմամշակութային մզկիթ Երևանում գոյություն չունի և պատկերավոր ասած «վաբշէ ով՞եք դուք այ անկապ չմոներ»։
Իրանցիները իրենց պատիվը և պատմությունը պաշտպանեցին,սա նորմալ է և սպասելի։
Ցավոք նաև սպասելի էր ,որ Հայաստանի իշխանությունները ժպիտը երեսներին որերորդ անգամ , ավանդաբար «սուս ու փուս» կուլ տվեցին ադրբեջանական անբարոյական լկտիությունը հայերի հասցեին։
Մարդ արդեն չգիտի,թե որ՞ պատին ինքն իրեն ամոթից խփի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/975723206669614
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել