Ողբերգություն է, երբ այս միտքը արտահայտում է ոչ թե Հայաստանի ղեկավարն, այլ այլ երկրի, թեկուզ` մեր դաշնակից համարվող Ռուսաստանի նախագահը և այն ասում է մեր թշնամի` Ադրբեջանի նախագահի ներկայությամբ` ևս մեկ անգամ ապացուցելով, որ ինքն է Հայաստանի փոխարեն որոշումներ ընդունում և դրանք բարձրաձայնում...
Պուտինը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ժամանակին հակառուսական հռետորաբանությամբ աչքի ընկնող Նիկոլն իր գրպանում է...Պուտինը սրանով նսեմացնում է Նիկոլ Անհողին` պատժելով նաև Նիկոլ ընտրող Հայաստանին...
Կապիտուլյանտը ձեռնտու է բոլորին, բացի Հայաստանից ու հայերից, քանի որ սրա միջոցով բոլորը` ռուսները, արևմուտքը, թուրք֊ադրբեջանական տանդեմը և այլն Հայաստանում և Արցախում ստանում են այն ինչի մասին նույնիսկ չէին էլ երազում...
Մոսկվա այցելության պատրաստվող Նիկոլին մնում է ընդամենը գլուխը կախ կատարել Վլադիմիր Վլադիմիրովիչի և Իլհամի համատեղ ընդունած որոշումները...
Տարածաշրջանում քաղաքական փոքրիշատե դերակատարից դարձել ենք կամակատար...
Սարսափելի է...
May be an image of 1 person and text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել