Panorama.am-ը գրում է.
4.5 տարեկան Արամիկը, ով անհայտ բարերարի շնորհիվ վիրահատվել է Մոսկվայում, կրկին օգնության կարիք ունի: Գլխուղեղի ուռուցքի վիրահատությունը բարեհաջող է անցել, սակայն երեխան դեռ պետք է ճառագայթում անցնի, ինչի համար ծնողները բավարար գումար չունեն:
Վիրահատության արժեքը, առանց նախնական ծախսերի, 8000 ԱՄՆ դոլլար է եղել, հետագա ճառագայթումը արժենալու է 20 000 ԱՄՆ դոլլար: Անանուն բարերարի նվիրաբերած 10 հազար ԱՄՆ դոլարը բավարարել է երեխային Մոսկվա տեղափոխելու, համապատասխան հետազոտություններ կատարելու և վիրահատելու համար:
Հաշվեհամարներին այս պահի դրությամբ առկա է 1 400 000 ՀՀ դրամ, 185 ԱՄՆ դոլլար, 50 եվրո, 1000 ՌԴ ռուբլի:
Արամիկի առողջական վիճակի, հետագա բուժման մասին մանրամասներ է ներկայացնում ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Սիմոնյանը.
«Բարի օր...Արդեն մեկ ամիս է մենք մեր ուժերով նախաձեռնել ենք մի փոքրիկի բուժման համար դրամաօգնություն:Արամիկը 4.5 տարեկան է, Հրազդանի Վանատուր գյուղից է, երեխան մանկապարտեզում վատ է զգացել, փսխել է, մի քանի օր շարունակվել է, տարել են բժշկի, ու լրիվ պատահաբար հայտնաբերվել է, որ Արամիկը գլխուղեղի ուռուցք ունի: Երեխան հուլիսի 9-ին վիրահատվել է Երևանի Ծերեթելիի անվան բժշկական կենտրոնում,7 ժամ է տևել վիրահատությունը:մեզ հետո ասացին,որ Ճառագայթում է պետք,կոչվում է կետային ճառագայթում, որը պետք է արվի արտերկրում՝Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան....Գնային պահով ամենահարմարը ՌԴ Մոսկվայի Բուրդենկոյի անվան բժշկական կենտրոնն է, մոտ 20 000 ԱՄՆ դոլլար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ