Aysor.am-ը գրում է.

Ալտայում բազմազավակ մայրը փրկել է 2-ամյա որդուն կրակից` իր մարմնով փակելով նրան: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն: Կնոջ մյուս 4 երեխաները մահացել են:

Գիշերը ժամը 3.00-ին ուժեղ հրդեհ է եղել բազմազավակ ընտանիքի տանը: 5 երեխաների 26-ամյա մայրը՝ Ելենա Ժելտուխինան, փակել է իր մարմնով երեխային և դուրս բերել այրվող տնից:

Մյուս երեխաներին նրան փրկել չի հաջողվել: Հրդեհը մեծ արագությամբ բռնկել է ողջ տունը: Ելենան արթնացել է օդի պակասից և գրկելով կողքը քնած որդուն, վազել է մանկական սենյակ, որտեղ եղել են նրա 3-ամյա, 7-ամյա և 2-ամյա որդիները և 5-ամյա դուստրը:

Առաստաղից մեծ գերան է փոկվել և փակել ճանապարհը դեպի դուռը: Մայրը փակել է տղային իր մարմնով և սկսել մեջքով կրակի միջով վազել դեպի մուտքը:

Երբ շտապօգնությունը ու փրկարարները մոտեցել են կնոջը, նա գտնվել է ծանր վիճակում, կնոջը մաշկը գրեթե հալված է եղել, մազերն՝ ամբողջությամբ այրված: Բժիշկներին տեսնելուն պես նա կորցրել է գիտակցությունը:  

Հայրը այդ պահին գտնվել է հարևան քաղաքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել