Emedia.am
-ը գրում է.

Ամերիկյան աէրոտիեզերական ազգային NASA գործակալությունը զգուշացնում է մոտեցող գեոմագնիսական փոթորիկի մասին: Գործակալության աստղադիտակները Արեգակի վրա ֆիքսել են կորոնալ նյութի ահռելի ժայթքում: Արդյունքում վայրկյանում 917 կմ արագությամբ տիեզերական տարածություն են բաց թողնվել բարձր-էներգետիկ մասնիկների հազարավոր տոննաներ: Այս պահին դրանք շարժվում են երկրի ուղղությամբ:

NASA-ի տվյալներով՝ արեգակնային մասնիկները Երկրին կհասնեն մոտակա օրերին, ինչը կառաջացնի մեր մոլորակի մագնիսական դաշտի ուժեղ տատանումներ:


Դրանք չեն կարող անցնել մթնոլորտի միջով ու վնասել Երկրի բնակիչներին: Սակայն դրանք կարող են ազդել արբանյակների և վերերկրյա սարքավորումների էլեկտրոնային համակարգերի վրա: Կարող է խախտվել նաև էներգետիկ համակարգերի ու արբանյակային կապի տեսակների աշխատանքը, այդ թվում՝ բջջային հեռախոսների ու GPS-ների:

Այդուհանդերձ՝ ահաբեկվելու պատճառ չկա: Նման ուժգնության ժայթքումներն անցյալում մեր մոլորակին վնաս չեն պատճառել: Բացի արբանյակների ու էներգոհամակարգերի աշխատանքի խափանումներից՝ գեոմագնիսական փոթորիկները կարող են առաջացնել գեղեցիկ բևեռափայլեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել