Lurer.com-ը գրում է.

Դոնբասում իրավիճակը, ցավոք, տանում է դեպի պատերազմ, «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ուկրաինայի հարձակման սպառնալիքի պատճառով ԴԺՀ-ից բնակչության զանգվածային տարհանում է սկսվում Ռոստով։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։ Նա նաև կոչ է արել տղամարդկանց կանգնել հանրապետության պաշտպանությանը։

«Ցանկացած պահի ուղղակի կարող է սկսվել լայնամասշտաբ հարձակում, դրա համար բացարձակապես ամեն ինչ պատրաստ է»,- ասել է նա։

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել