Գիտեի՞ք, որ ձախ կուրծքը սովորաբար աջ կրծքից ավելի մեծ է լինում: Սա ընդամենը մեկն է կրծքի մասին հետաքրքիր փաստերից: Շարունակեք կարդալ այս հոդվածը և կիմանաք շատ ավելի հետաքրքիր փաստեր:
Աշխարհի ամենամեծ կրծքերը 38KKK չափի են

2009 թ.-ին բրազիլուհի Շեյլա Հերշին գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենամեծ կրծքերն ունեցող կին: Հարկ է նշել, որ նրան հաջողվել էր այդպիսի փարթամ կրծքեր ստանալ ինը պլաստիկ վիրահատությունների արդյունքում:
Իսկ աշխարհի ամենամեծ բնական կրծքերով կինը Նորմա Սթիթզն է, ով պատկերված է ութերորդ նկարում:
Կա մի ՀԿ, որ պայքարում է հանուն կանանց` մերկ կրծքերով ման գալու իրավունքի

GoTopless.org-ը ամերիկյան կազմակերպություն է, որը պնդում է, որ կանայք ևս տղամարդկանց պես ունեն հանրային վայրերում առանց վերնահագուստի` բաց կրծքերով, ներկայանալու սահմանադրական իրավունք: Նրանք հաճախ անցկացնում են ժողովներ, որտեղ կանայք մինչև գոտկատեղը մերկ են ներկայանում` այս կերպ փորձելով պաշտպանել իրենց իրավունքները:
Ձախ կուրծքը սովորաբար ավելի մեծ է

Չկա երկու կուրծք, որ միևնույն չափի լինեն: Սովորաբար ձախ կուրծքը աջից մեծ է լինում, սակայն տարբերությունը հաճախ այնքան չնչին է, որ իսկի չի էլ նկատվում: Պտուկները ևս լինում են տարբեր չափերի:
Տղամարդիկ առաջին հերթին նկատում են կնոջ կրծքերը

Սա նորություն չէ: Վելինգտոնի Վիկտորիայի համալսարանում անցկացված հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ տղամարդիկ առաջինը նայում են կանանց կրծքերին: Պարզվել է, որ նրանք կրծքերին ավելի երկար են նայում, քան մարմնի մյուս մասերին: Ամաչելու կարիք չկա, քանի որ ըստ մի այլ հետազոտության` օրական մի քանի րոպե կնոջ կրծքերին նայելը կարող է բարելավել տղամարդու առողջությունը և երկարացնել նրա կյանքը չորսից հինգ տարով:
Տղամարդկանց մոտ ևս կարող է կաթնարտադրություն լինել

Սա հազվադեպ է լինում, սակայն քանի որ տղամարդիկ ևս ունեն կաթնագեղձեր, նրանց մոտ կարող է կաթնարտադրություն սկսվել: Տղամարդկանց մոտ սովորաբար կաթնարտադրություն նկատվում է այնպիսի հիվանդությունների հորմոնալ բուժումների հետևանքով, ինչպիսին է քաղցկեղը:
Եվրոպայում ամենամեծ կրծքեր ունեցող կանայք բրիտանացիներն են

Կրծկալների արտադրությամբ զբաղվող «Տրիումֆը» (Հաղթանակ) հետազոտություն է անցկացրել և պարզել, որ բրիտանացի կանայք ամենամեծ կրծքերն ունեն Եվրոպայի մակարդակով: Երկրորդ տեղում է Դանիան, իսկ երրորդ տեղում` Հոլանդիան, մինչդեռ ամենափոքր կրծքեր ունեցող կանայք իտալուհիներն են:
Միջին չափի կուրծքը կշռում է կես կիլոգրամ

Միջին չափի կուրծքը կես կգ Է: Կրծքերից յուրաքանչյուրը կազմում է օրգանիզմի ճարպի մոտ 4-5% -ը և ընդհանուր կշռի մոտ 1%-ը:
Կրծքերը ժամանակի հետ ավելի ճարպային են դառնում

Երբ դեռ 20-30 տարեկան եք, ձեր կրծքերը կազմված են ճարպից, կաթնագեղձերից և կոլագենից: Հենց կոլագենի շնորհիվ էլ ձեր կրծքերը պիրկ են լինում: Երբ սկսում եք հասակ առնել, կաթնագեղձերն ու կոլագենային հյուսվածքը թուլանում են, և դրանց փոխարեն ավելանում է ճարպային մասը: Սա չի նշանակում, որ տարիքի հետ կրծքերի չափը մեծանում է, այլ կրծքերը պարզապես սկսում են կախվել:
Կրծքերի մեծացումը կարող է ինքնասպանության պատճառ դառնալ

Ինքնասպանություն գործելու հավանականությունը երեք անգամ ավելի մեծ է այն կանանց շրջանում, ովքեր կրծքի մեծացման վիրահատության են ենթարկվում: 2007 թ.-ի օգոստոսին առաջ եկավ այն վարկածը, որ հավանական է, որ կրծքի մեծացման վիրահատության դիմող կանայք հոգեկան խանգարում ունենան, որն էլ դրդում է նրանց ինքնասպանություն գործել:
Կրծքի իմպլանտները կարող են փրկել ձեր կյանքը

Մեծ արհեստական կրծքերը հրաշքով փրկել են մի իսրայելացի կնոջ կյանքը: Հզբոլլահի հրթիռային հարձակման ժամանակ կնոջ կրծքավանդակը վնասվել է ռումբից, սակայն քանի որ պատահարից երկու տարի առաջ կրծքի պլաստիկ վիրահատության ժամանակ կրծքի արհեստական իմպլանտներ էին տեղադրվել կնոջ օրգանիզմում, նա խորը վնասվածք չստացավ: Վնասվեց միայն իմպլանտը, և կինն այժմ իրեն լավ է զգում:
ԱՄՆ-ում պլաստիկ վիրահատությունների շարքում ամենատարածվածը կրծքի վիրահատությունն է

ԱՄՆ-ում մոտ երկու միլիոն կին կրում է կրծքի իմպլանտներ: ԱՄՆ-ում կրծքի վիրահատություններն ավելի տարածված են, քան անգամ քթի վիրահատությունն ու լիպոսակցիան (ավելորդ ճարպերի հեռացման վիրահատությունը): Կանայք դիմում են կրծքի վիրահատության միջինը երեսունչորս տարեկանում:
Չինաստանում դուք կարող եք մասնագիտանալ «Կրծկալագիտության» (Bra Studies) ասպարեզում

Հոնգ-Կոնգի Պոլիտեխնիկական համալսարանում դուք կարող եք կրթական աստիճան ձեռք բերել կրծկալագիտության գծով: Այնտեղ սովորեցնում են, թե ինչպես կրծկալներ մոդելավորել:



