Մարդու տեսակ կա, որ չի կարող ուղղակի առանց խաբեության, առանց ուրիշինը անօրինաբար վերցնելու ապրի: Որոշ գազալցակայաններ մինչև օրս խուսափում էին տեղադրել նոր գազալիցքավորող սարքերը, որ արդեն մեկ տարուց ավել է ըստ օրենքի հրահանգված էր տեղադրել: Այդ սարքերը քչացնում են վարորդներին խաբելու տարբերակները` տաք գազով բարձր ճնշում ապահովելը, փստացնել ճամփու դնելը, և վերջապես նախկինում թեյավճար, իսկ այժմ ուղղակի պարտադիր ռեկետ դարձաց երևույթը: Այսօր տեսա, որ այդ լցակայաններից մեկը տելադրել է ապարատներ, ուրախացա, բայց ավաղ... Նախ կարմիր ժապավենով փակել են ջերմաստիճանը ցույց տվող թվատախտակը, երկրորդը` մնացած լցակայանների համեմատությամբ իրենց լցրած և մեքենայի ցույց տված ճնշումների թվի մեջ մոտ 20պ-ի տարբերություն կար, և վերջում էլ լիցքավորողը դժգոհ դիմեց ինձ, երբ կտրոնը տվեցի. «Ախպերս, մեր մոտ 500 չայեվոյ կա...»: Բա ախպեր ջան, տենց մազալու բաներ!!!



