Armenpress.am-ը գրում է.

Վիետնամի իշխանությունները համաձայնել են մարտի 15-ից սահմանները բացել զբոսաշրջիկների համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին  հայտնել է Վիետնամի լրատվական գործակալությունը՝ հղում անելով իշխանություններին:

Վիետնամ այցելով զբոսաշրջիկները պետք է ներկայացնեն փաստաթուղթ լիարժեք պատվաստման կամ հիվանդությունից ապաքինվելու վերաբերյալ: Բացի այդ, նրանք պետք է ՊՇՌ թեստավորում անեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել