Armlady.am-ը գրում է.

Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է Անուշ Պետրոսյանի ընտանեկան ողբերգությանը:
ԱՄՆ բնակություն հաստատած երգչուհի Անուշ Պետրոսյանի ընտանիքում տարիներ առաջ մեծ դժբախտություն էր տեղի ունեցել՝ մահացել էր նրա երիտասարդ քույրը:

Անուշն ընդամենը 19 տարեկան էր, երբ նրա քույրը՝ 25-ամյա Հասմիկը, մահացել է: Ըստ աղջկա հարազատների պնդման՝ Հասմիկի մահվան պատճառը բժշկական ոչ ճիշտ միջամտությունն էր: Իր հարցազրույցներից մեկի ժամանակ երգչուհին պատմել էր իրենց ընտանիքի ողբերգության մասին:

«Բժիշկները սպանեցին քրոջս, փոքր վիրահատական միջամտություն էր, որը պետք է արվեր, որպեսզի երեխա ունենար: Վիրահատությունից երեք օր անց պետք է տուն գնայինք, սակայն 7 ամիս պայքարեցինք նրա կյանքի համար: Քրիստոսի նման տանջվեց Հասմիկս: Հասմիկս գեղեցիկ, հարդարված, ուրախ գնացել էր հիվանդանոց, այն էլ այսպեղ եղավ»,- պատմել էր Անուշը: Վերջինիս խոսքով՝ինքն այդ շրջանում չէր երգում:

Անուշը վտահեցնում է, որ քրոջն ուղղված չասված խոսքեր չունի, միշտ է ասել նրան, որ սիրում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել